Ի միջի այլոց, Տեր-Պետրոսյանի հիշատակած 1903-1905 թթ. իրադարձություններում առանցքային դեր ուներ Կովկասի կառավարիչ, հայատյաց Գոլիցինը:
Նա էլ պնդում էր, թե մեկ հայ կթողնի, այն էլ Թիֆլիսի թանգարանում:
Հենց նա էր 1903 թ. այս օրը՝ հունիսի 12-ի ցարական օրենքի հեղինակն ու ոգեշնչողը:
Երկու տարի անց, հայ ժողովրդի զարթոնքի ու դիմադրության ճնշմամբ ցարական օրենքը, իհարկե, չեղարկվեց:
Մինչ այդ Գոլիցինի հանդեպ հնչակյանները նաև մահափորձ կատարեցին:
Հետո արդեն, հայկական մամուլում ու հանրային ընկալումներում Գոլիցինին հիշելու էին, որպես մեկին, ով «հային հայ դարձրեց»:
Նկատի էր առնվում այն, որ իր բացառիկ հայատյացությամբ նա արթնացրեց հայ ժողովրդի թմրած ինքնությունը, խթանեց հայերի համախմբումն ու մեր ազգային զարթոնքը:
Համարյա ինչպես այսօր անում է մեր «կառավարիչ» խև պապուասը:
Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ